հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԱԹՍ-ների գրոհների պատճառով «Պուլկովոյի» տասնյակ չվերթեր հետաձգվել են

ԱԹՍ-ների գրոհների պատճառով «Պուլկովոյի» տասնյակ չվերթեր հետաձգվել են

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ընդհանուր 22 չվերթ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ, իսկ 57 չվերթի մեկնումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա և հակառակ ուղղություններով չեղարկվել և հետաձգվել է մոտ 20 չվերթ:

Միևնույն ժամանակ, դատելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ցուցատախտակից, ուշանում են Սանկտ Պետերբուրգից ժամանող և մեկնող երեք չվերթեր։

Հուլիսի 27-ի առավոտյան «Պուլկովոն» ԱԹՍ-ների հարձակումների պատճառով սահմանափակումներ էր մտցրել ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի համար։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի վրա խոցվել է ավելի քան 10 անօդաչու թռչող սարք։ Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանում ԱԹՍ-ի բեկորների անկումից հետո հրդեհներ են բռնկվել։ Հրդեհները արագ մարվել են։ Տուժել է մեկ կին։ Նրան տեղափոխել են միջշրջանային հիվանդանոց։

 

  • Կիսվել: