ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Աստանայում նախատեսվում է Պուտինի ու Ալիևի հանդիպումը

Աստանայում նախատեսվում է Պուտինի ու Ալիևի հանդիպումը

Հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա հայտնել է, որ բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Բացի այդ՝ Ուշակովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ՛՛ակտիվորեն եւ ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՛՛։

 

  • Կիսվել: