կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի հինգ երկրի նախագահ

Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի հինգ երկրի նախագահ

Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն հինգ երկրների նախագահներ, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և Չժան Մինը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը, Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր, ինչպես նաև ընթացիկ տարում ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում Ղազախստանի Հանրապետության առաջնահերթությունների իրականացման միջոցառումների ընթացքը», - նշել են Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցի։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։

 

  • Կիսվել: