կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Առնվազն 30 զոհ Գազայում՝ Իսրայելի հարվածների հետևանքով

Առնվազն 30 զոհ Գազայում՝ Իսրայելի հարվածների հետևանքով

Իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 30 պաղեստինցի է զոհվել Գազայում՝ հիմնականում հյուսիսում, որտեղ հարվածների է ենթարկվել հիվանդանոցը, տեղեկաացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Իսրայելի զինվորականները պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին մեղադրել են «Քամալ Ադվան» հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մեջ և պնդել, որ այնտեղ տասնյակ ահաբեկիչներ են թաքնվել:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները և ՀԱՄԱՍ-ը հերքել են այդ մեղադրանքը:

 

 

  • Կիսվել: