երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արգենտինայի նախագահի որդին հրաժարվել է սեռից (լուսանկարներ)

Արգենտինայի նախագահի որդին հրաժարվել է սեռից (լուսանկարներ)

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի որդին ստացել է ինքնության հաստատման քարտ՝ առանց սեռի նշման: 26-ամյա Էստանիսլաոն այս մասին հայտնել է Instagram Stories-ում:

Նա ցույց է տվել փաստաթուղթը, որտեղ համապատասխան հատվածում դրված է X նշանը, ինչը նշանակում է ոչ բինարային կամ անորոշ սեռ:

Բացի այդ, քաղաքական գործչի որդին նոր անուն է ստացել՝ Տանի: Անցյալ ամառ նախագահի որդին հայտարարել էր, որ իրեն համարում է ոչ բինարային անձնավորություն: 



  • Կիսվել: