երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արգենտինայցի մրցավարը հանդիպման ժամանակ դանակով հարվածել է ֆուտբոլիստին

Արգենտինայցի մրցավարը հանդիպման ժամանակ դանակով հարվածել է ֆուտբոլիստին

Արգենտինացի ֆուտբոլային մրցավար Ռեմիխիո Արմոան ձերբակալվել է հանդիպման ժամանակ ֆուտբոլիստին դանակով հարվածելու համար, հաղորդում է Goal.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի Միսիոնես նահանգում անցկացված երիտասարդկան թիմերի մրցախաղի ժամանակ։

Վիճաբանության ժամանակ ֆուտբոլիստները շրջապատել են մրցավարին, որը գրպանից հանել է դանակը, հարվածել խաղացողներից մեկի կրծքավանդակին եւ դիմել փախուստի։ Ֆուտբոլիստի կյանքը հաջողվել է փրկել։

  • Կիսվել: