չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Արևմուտքը թող հանգիստ քնի, պատերազմ սանձազերծել չենք պատրաստվում. Լուկաշենկո

Արևմուտքը թող հանգիստ քնի, պատերազմ սանձազերծել չենք պատրաստվում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել Արևմուտքին հանգիստ քնել, հայտնում է ԲելՏԱ-ն։

Լուկաշենկոյի խոսքով, Մինսկը ոչ ոքի չի սպառնում և չի կարող դա անել, քանի որ գիտի՝ «ով է իրեն դիմակայում»:

«Հետևաբար, Արևմուտքում ինչ-որ հակամարտություն, ինչ-որ պատերազմ սանձազերծելը բացարձակապես չի բխում բելառուսական պետության շահերից։ Հետևաբար, Արևմուտքը թող հանգիստ քնի»,- ասել է Լուկաշենկոն The Associated Press-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: