Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է ԼՂ-ն Թուրքիայի հետ կիսելու համար․ Լավրով
Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ առիթներ որոնել, որպեսզի հերթական անգամ մեղադրի Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու համար: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Արևմուտքն այժմ էլ Մոսկվային մեղադրում է Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի գործերին միջամտելու համար:
Լավրովը, մասնավորապես, ասել է. ՛՛Իրենց խոսքով՝ մենք Լեռնային Ղարաբաղի պատերազմին միջամտել ենք բացառապես այն պատճառով, որ այնտեղ Արևմուտքի դեմ ամրապնդենք մեր աշխարհաքաղաքական դիրքերը և, իբրև, այդ տարածաշրջանը կիսելու մասին պայմանավորվել ենք Թուրքիայի հետ, որպեսզի Արևմուտքն այնտեղ չկարողանա ուժեղացնել իր դիրքերը։
Ահա այսպիսին է Եվրոպայում և ԱՄՆ-ում, առավել ևս՝ բրիտանական կղզիներում, վերուծաբանների գերիշխող մեծամասնության տրամաբանությունն ու հոգեբանությունը՛՛: