շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է՝ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
 
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ, ինչը պայմանավորված է արևմուտքի կողմից տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու փորձերով։
 
Սերդյուկովը նշել է, որ ընդհանուր առմամբ, կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված ու անկանխատեսելի, և հաշվի առնելով միջազգային հարաբերությունների շարունակական վատթարացումը՝ հակամարտության հավանականությունը միայն կաճի:

  • Կիսվել: