շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արևմտյան առաջնորդները ժամանել են Կիև

Արևմտյան առաջնորդները ժամանել են Կիև

Այսօր՝ փետրվարի 24-ին, ռուս-ուկրաինական հակամարտության երկրորդ տարելիցի կապակցությամբ, Կիև են ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կիև է ժամանել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նշվում է, որ նրանք գնացքով ժամանել են Լեհաստանից։

«Արևմտյան չորս առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի, Կանադայի և Բելգիայի վարչապետները, շաբաթ օրը ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային», - հայտնում է Reuters-ը։

Ըստ իտալական Corriere della Sera թերթի՝ Կիևում Մելոնին, որպես G7-ի նախագահ, կանցկացնի տարվա առաջին հանդիպումը ձևաչափի առաջնորդների հետ, որին, բացի ֆոն դեր Լայենից և Թրյուդոյից, կմասնակցի նաև Վոլոդիմիր Զելենսկին։

Վիրտուալ գագաթնաժողովից առաջ Մելոնին երկկողմ հանդիպում կանցկացնի Զելենսկու հետ, որից հետո նրանք կարող են հայտարարել անվտանգության պայմանագրի կնքման մասին, որը Կիևը նախապես ստորագրել էր Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի հետ։

  • Կիսվել: