ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անվտանգության երաշխիքները չեն կարող փոխարինել ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Զելենսկի

Անվտանգության երաշխիքները չեն կարող փոխարինել ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Զելենսկի

Անվտանգության երաշխիքները, որոնք G7 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա եւ ԱՄՆ) պետք է տան Ուկրաինային, չպետք է փոխարինեն երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Անվտանգության երաշխիքները կարեւոր են, բայց դրանք չպետք է լինեն փոխարինում ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Այսօր G7  երկրները պետք է հաստատեն այդ երաշխիքները։ Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա»,-ասել է Զելենսկին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեծ յոթնյակի» երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո ընդունել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու բանաձև:

  • Կիսվել: