շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անուշավան համայնքում մեկնարկել են 9-րդ և 54-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները

Անուշավան համայնքում մեկնարկել են 9-րդ և 54-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Անուշավան համայնքում մեկնարկել են 9-րդ և 54-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում գրունտային 9-րդ փողոցը ավազակոպճային շերտով կկառուցվի, ընդհանուր 400 գծամետր հատված՝ 1200 քառակուսի մետր։ 54-րդ փողոցը կվերանորոգվի տուֆ քարով՝ 875 քառակուսի մետր։
 

Սալապատման և կոպճավազային խառնուրդով ճանապարհների բարեկարգման ծրագրի արժեքը 19 մլն դրամ է։ Պետությունը կտրամադրի գումարի 60 տոկոսը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Այ քոնստրաքշն» ՍՊԸ-ի կողմից։

  • Կիսվել: