կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Անկարայում հրթիռների արտադրության գործարանում պայթյուն է որոտացել․ կան զոհվեր

Անկարայում հրթիռների արտադրության գործարանում պայթյուն է որոտացել․ կան զոհվեր

Անկարայի Էլմադաղ թաղամասում գործող հրթիռների գործարանում հունիսի 10-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը, պայթյունի հետևանքով կան զոհեր։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է հինգ մարց։

«Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրությամն զբաղվող MKE գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ աշխատակից»,- հայտնել են նախարարությունից՝ մանրամասնելով, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու բուժաշխատողները։ Պայթյունը տեղի է ունեցել գործարանի արտադրական մասում։ Հրշեջներին հաջողվել է հսկողության տակ առնել կրակը։

  • Կիսվել: