շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է ռադարներից. ինքնաթիռում եղել է Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը

Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է ռադարներից. ինքնաթիռում եղել է Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը

Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռը կործանվել է:

Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ կործանված ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։

Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետն այսօր Անկարայում էր գտնվում թուրք գործընկեր, գեներալ-գնդապետ Սելչուկ Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով:

Իր հերթին Haberturk-ը հաղորդել է, որ միջադեպի պատճառով Անկարայի օդային տարածքը փակվել է թռիչքների համար։

Տեսանյութերը՝ այստեղ և այստեղ:

  • Կիսվել: