կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների գնումից

Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների գնումից

Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների գնումից և դիտարկել այլընտրանքային տարբերակների, այդ թվում՝ ռուսական կործանիչների գնման հնարավորությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը։

«Կարծում եմ՝ երկրաշարժերից հետո Թուրքիան կհրաժարվի F-16-երի հայտից, քանի որ դրա արժեքը կազմում է 20 միլիարդ դոլար»,- պարզաբանել է Էրհանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը սխալվել է՝ Վաշինգտոնից խնդրելով կործանիչներ, որոնք Կոնգրեսը մինչ օրս «ինչ-որ պատրվակով» հրաժարվում է տրամադրել , և որոնք, իր կարծիքով, «հնացած են և անմրցունակ այլ ինքնաթիռների համեմատ»։

«Թուրքիան պետք է անհապաղ փոխի իր որոշումը F-16-ի վերաբերյալ: Օրինակ՝ օրակարգում էր նաև F-35-ի տարբերակը։ Թուրքիան ակնկալիքներ ուներ այդ նախագծից։ Այժմ կան այլ տարբերակներ, օրինակ՝ չինական ինքնաթիռը, որը վաճառվել էր Պակիստանին, ռուսական ինքնաթիռները, ինչպես նաև Eurofighter կործանիչները»,- ասել է Էրհանը։

  • Կիսվել: