հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անկարան գոհ է Վաշինգտոնում ԱՄՆ զինվորականների հետ բանակցության արդյունքից

Անկարան գոհ է Վաշինգտոնում ԱՄՆ զինվորականների հետ բանակցության արդյունքից

Թուրքական պատվիրակությունը գոհ է ԱՄՆ-ում F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ բանակցությունից, հաջորդ հանդիպումը տեղի կունենա Անկարայում՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Այս ամսին հաղորդում է ТАСС-ը:

«Վաշինգտոնում տեղի է ունեցել Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին հարևան երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ իրենց ռազմական պատվիրակությունը ԱՄՆ-ում բանակցություններ է վարում F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ համոզելու ԱՄՆ Սենատին՝ Թուրքիային վաճառել F-16-ը։ Աքարը նշել է, որ մերժման դեպքում Անկարան ստիպված կլինի դիտարկել այլընտրանքներ, այն է՝ ինքնաթիռներ գնել ուրիշ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

  • Կիսվել: