չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր. Գրոսսին գնահատել է իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում 

Անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր. Գրոսսին գնահատել է իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում 

Իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գնալով ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր է դառնում։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, տեղեկացնում էԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես չափազանց անհանգստացած եմ միջուկային անվտանգության իրական սպառնալիքներով, որոնց բախվում է կայանը՛՛:

Գրոսսին ասել է, որ անհրաժեշտ է ՛՛գործել հիմա՛՛, որպեսզի կանխվի վտանգավոր միջուկային վթարի վտանգը։

ԱԷՄԳ-ից հայտնել են, որ իրենց փորձագետները շարունակում են պարբերաբար լսել Զապորոժիեի շրջանում հրետակոծությունների մասին։

 

  • Կիսվել: