ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լավրովն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ կբանակցի Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդների հետ

Լավրովն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ կբանակցի Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 3 -ին Սոչիում բանակցություններ կվարի Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ նախատեսված են հանդիպումներ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի, ԱԳ նախարար Ինալ Արձինբայի, Հարավային Օսեթիայի առաջնորդ Ալան Գագլոևի և ԱԳ նախարար Ախսար Ջիոևի հետ․

«Օրակարգում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների արդիական հարցերի լայն շրջանակ է։ Եռակողմ բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների հարթակի համակարգմանը, որը եզակի երկխոսության ձևաչափ է, որտեղ մասնակցում են Աբխազիայի և Հարավային Օսիայի (Վրաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ -ի հետ միասին) պաշտոնական ներկայացուցիչները՝ ԵՄ, ՄԱԿ և ԵԱՀԿ համանախագահությամբ», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: