կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ բանաձև է ներկայացրել, որով Իսրայելին կոչ է արվում չշարունակել հարձակումը Ռաֆահի վրա. The Guardian

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ բանաձև է ներկայացրել, որով Իսրայելին կոչ է արվում չշարունակել հարձակումը Ռաֆահի վրա. The Guardian

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև է առաջարկել, որով կոչ է արվում ժամանակավոր հրադադար հաստատել և Իսրայելին հորդորում է չշարունակել հարձակումը Ռաֆահի վրա՝ փոխանցում է The Guardian-ը:

Պարբերականի տվյալով՝ բանաձևի նախագծում ասվում է, որ Անվտանգության խորհուրդը «եզրակացնում է, որ ներկա հանգամանքներում Ռաֆահի վրա խոշոր ցամաքային հարձակումը վնաս կհասցնի քաղաքացիական անձանց և կխոչընդոտի նրանց հետագա տեղաշարժը, այդ թվում՝ դեպի հարևան երկրներ, ինչը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, ուստի ընդգծում է որ նման խոշոր ցամաքային հարձակումը չպետք է իրականացվի ներկա հանգամանքներում»:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ը առաջին անգամ է աներկբա աջակցություն հայտնում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարին: Նշվում է, որ այս նախագիծը ԱՄՆ-ն առաջարկում է որպես այլընտրանք Ալժիրի բանաձևի նախագծին, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել:

  • Կիսվել: