ԱՄՆ-ը կալանավորել է Հյուսիսային Կորեա վառելիք տեղափոխող լցանավ
Նյու Յորքի դաշնային օկրուգային դատարանը վճիռ է կայացրել առգրավել ավելի վաղ կալանավորված լցանավը, որը նավթամթերքներ էր մատակարարում Հյուսիսային Կորեային՝ շրջանցելով ԱՄՆ եւ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները։
Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած հայտարարությունում։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Courageous լցանավը, որի ջրատարողությունը կազմում է 2 734 տոննա, այն ձեռք բերելու ժամանակ գործի է դրել ԱՄՆ բանկերը, որոնց այդ մասին տեղեկացված չի եղել։
Նավի տերը Սինգապուրի քաղաքացի է, որը մասնակից է այդ նավով մոտ 1,5 մլն դոլար արժողությամբ նավթի քանակություն տեղափոխելու գործին։ Նրան ներկայացվել են փողեր լվանալու եւ պատժամիջոցների խախտման վերաբերյալ գործարքի մեղադրանքներ։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։
Լցանավը ԱՄՆ հարցապնդմամբ կալանավորվել է 2020թ. մարտին կամբոջական իշխանությունների կողմից։