հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ը Հարավային Կովկասի երկրների միջեւ ավելի սերտ համագործակցությանն աջակցելու ուղիներ է փնտրում՝ նրանց ինքնիշխանության պահպանմամբ. Քենթ

ԱՄՆ-ը Հարավային Կովկասի երկրների միջեւ ավելի սերտ համագործակցությանն աջակցելու ուղիներ է փնտրում՝ նրանց ինքնիշխանության պահպանմամբ. Քենթ

Վաշինգտոնը գտնում է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման լավագույն պայմանավորվածությունները լուծվում են այն կազմակերպության հետ, որը ստեղծվել է դրա համար, եւ դա ԵԱՀԿ-ն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը ՝ ելույթ ունենալով Սենատի միջազգային հարաբերությունների ենթակոմիտեում։

Ինչպես հաղորդում Է Turan - ը, ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ վերջին քառորդ դարում ստեղծվել են Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների լուծման, Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների լուծման շրջանակներ, դա ԵԱՀԿ-ն է:

"Սա հարմար կառույց է, որտեղ բոլոր մասնակից երկրները անդամ են և կիսում են հանձնառությունը միասնական արժեքներին և գործընթացներին։ Սակայն Ռուսաստանի առաջարկած 3 + 3 տարածաշրջանային հարթակը "մեծ նահանջ է այդ արժեքներից", - ասել է Քենթը։ "Դա ընտրովի է եւ հիմնված է տարածաշրջանային ենթակառուցվածքի վրա... Վրացիներն անհանգստացած են, որ ռուսաստանցիների առաջարկած որոշ նախագծեր, փաստացի, շրջանցում են Վրաստանը, խոսքը վերաբերում է երկաթուղային եւ ավտոմոբիլային ենթակառուցվածքին: Նույն կերպ "Հյուսիսային հոսք" եւ "Թուրքական հոսք" գազատարները շրջանցում են Ուկրաինան։ Դա սպառնալիք է, որը Վրաստանը տեսնում է այդ հարթակում", - հավելել է նա։

Քենտը հասկացրել է, որ ռուսական զորքերի տեղակայումը որպես խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում նշանակում է, որ Ռուսաստանը դիրքեր ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։

Թուրքական եւ ռուսական զորքերը այժմ միասին գլխավորում են Ադրբեջանում հրադադարի դիտարկմնա կենտրոնը:

Քենթի կարծիքով, 3 + 3 տարածաշրջանային հարթակը, որը առաջարկվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կողմից, "ձգտում է օգտվել այդ նոր դինամիկայից տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ազդեցության հետագա ուժեղացման համար":

"Ներկայում մենք ուսումնասիրում ենք այն միջոցները, որոնց օգնությամբ ԱՄՆ-ը կարող է աջակցել Հարավային Կովկասի երկրների միջեւ առավել սերտ համագործակցությանը՝ պահպանելով նրանց ինքնիշխանությունը եւ գործողությունների ազատությունը", - հավելել է նա:

Վաշինգտոնը գտնում է, որ Վրաստանի արեւմտյան կողմնորոշման ամրապնդմանն ուղղված ջանքերը "հատկապես կարեւոր են Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա ինտենսիվ ռազմական գործողություններից հետո":

  • Կիսվել: