ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքական TUSAŞ օդատիեզերական ընկերությունը դուստր ձեռնարկություն կստեղծի Ադրբեջանում

Թուրքական TUSAŞ օդատիեզերական ընկերությունը դուստր ձեռնարկություն կստեղծի Ադրբեջանում

Թուրքական TUSAŞ օդատիեզերական ընկերությունը հայտարարել է իր նոր՝ Turkish Aerospace Azerbaijan դուստր ձեռնարկության ստեղծման մասին, որը կգործի Ադրբեջանում։

Ընկերությունն իր նպատակն է համարում խորացնել գործարար համագործակցությունը Ադրբեջանում, հատկապես հինգերորդ սերնդի KAAN կործանիչի արդիականացման ծրագրի շուրջ։

«KAAN ազգային մարտական ​​ինքնաթիռների նախագծում համագործակցության շնորհիվ Ադրբեջանը նոր քայլ կկատարի Թուրքիայի հետ ավելի սերտ գործարար հարաբերությունների մեջ ոչ միայն զինված ուժերի, այլ նաև ողջ պաշտպանական-արդյունաբերական համալիրի տեսանկյունից»,- ասվում է հայտարարությունում։

  • Կիսվել: