ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն անմիջական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ. Նարիշկին

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն անմիջական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ. Նարիշկին

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ չեն Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ մտնել Ուկրաինայի պատճառով՝ սահմանափակվելով Կիեւին զենքի մատակարարումներով: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«ԱՄՆ-ը, ինչպես եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների մեծամասնությունը, ակնհայտորեն պատրաստ չեն կիեւյան խունտային բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերելուց ավելի հեռու գնալ եւ բացահայտորեն անմիջական զինված բախումների մեջ մտնել նրա կողմում»,- Նարիշկինը գրել Է «Ազգային պաշտպանություն» ռուսաստանյան հանդեսի համար գրված հոդվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: