ԱՄՆ-ի տրամադրած տվյալները չեն օգնել բացահայտելու «Կրոկուսի» ահաբեկչության որևէ մասնակցի․ Նարիշկին
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տրամադրած տվյալները չեն օգնել բացահայտելու Crocus City համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մասնակիցներին։
Նրա խոսքով՝ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել, որ հնարավոր է ահաբեկչություն, սակայն դա չափազանց ընդհանուր է եղել՝ առանց կարեւոր մանրամասների։
Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործում է հակաահաբեկչական ալիքը, այն զգալիորեն սահմանափակված է, ընդգծել է ՍՎՀ ղեկավարը։
Մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատունը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել են Ռուսաստանում գտնվող իրենց երկրների քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին և կոչ են արել խուսափել հանրային միջոցառումներին, այդ թվում՝ համերգներին մասնակցելուց։