շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արևմուտքը վարձկաններ է փնտրում Կիևի կողմից կռվելու, ինչպես նաև ՌԴ-ում և ԱՊՀ այլ երկրներում իր դիվերսիոն աշխատանքում օգտագործելու համար. Նարիշկին

Արևմուտքը վարձկաններ է փնտրում Կիևի կողմից կռվելու, ինչպես նաև ՌԴ-ում և ԱՊՀ այլ երկրներում իր դիվերսիոն աշխատանքում օգտագործելու համար. Նարիշկին

Արևմուտքը վարձկաններ է փնտրում Կիևի կողմից կռվելու, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում իր դիվերսիոն աշխատանքում օգտագործելու համար։ Այս մասին Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հատուկ նշանակություն է ստանում մեր գերատեսչությունների համակարգված աշխատանքն այն անձանց ու կազմակերպությունների նույնականացման ուղղությամբ, որոնք մասնակցում են ԱՊՀ պետությունների քաղաքացիների և օտարերկրացիների շրջանում վարձկաններ հավաքագրելու գործընթացին, որպեսզի նրանց ուղարկեն Կիևի ռեժիմի կողմից կռվելու և այլ ՛՛թեժ կետերում՛՛ մարտական գործողությունների մասնակցելու՛՛:

Նարիշկինը նշել է նաև, որ համակարգված աշխատանք է պետք հակամարտությունների գոտիներ նրանց տեղափոխման ուղիները բացահայտելու, ինչպես նաև Ռուսաստան և համագործակցության այլ երկրներ հնարավոր ներթափանցումը կանխելու համար։

 

  • Կիսվել: