ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց քաղաքացիներին հորդորում են անհապաղ հեռանալ Աֆղանստանից
Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի իշխանություններն Աֆղանստանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ այդ երկրից՝ կապված Աֆղանստանում «անվտանգության իրավիճակի վատթարացման» հետ՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Բրիտանիայի կառավարությունը երկրի քաղաքացիներին զգուշացնում են հույսը չդնել արտակարգ դրությամբ պայմանավորված տարհանման վրա՝ հավելելով, որ աջակցությունը խիստ սահմանափակ է լինելու:
Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը նույնպես իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ օգնությունը սահմանափակ է լինելու՝ կապված անվտանգային պայմանների հետ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը կրճատում է իր աշխատակազմը երկրում բռնությունների աճին զուգահեռ:
Միաժամանակ «Թալիբան» շարժումը պնդում է, որ իր վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի ևս երկու շրջան:


