կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության:

Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել քաղաքի մերձակայքում գտնվող Յասնոյե գյուղի բնակելի շենքի վրա»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով  «գովազդում» է իր  գործունեությունը՝ հարյուրավոր տոննա ռազմական օգնություն տրամադրելով, պատրվակ բերելով Ռուսաստանի Դաշնության կողմից ենթադրյալ հարձակումը։

  • Կիսվել: