ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդու

ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդու

ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Beast պարբերականին։
 
Ըստ New York Post-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր այն մասին, որ Մերիմենը զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։
 
Նա իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտարարել էր, որ գնում է Սպիտակ տուն, որպեսզի ասի Բայդենին, որ մարդիկ «մինչև կոկորդը կուշտ են երկրում եղած պառակտումից, որ նա պետք է դեմքով շրջվի Աստծո կողմը»։ Մերիմենը նաև մի շարք հրապարակումներ է արել Facebook-ի իր էջում, «ավելի ու ավելի սպառնալից բառապաշարի» կիրառմամբ։
 
Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հոինվարի 26–ին ռեստորանի ավտոկայանատեղիում, երբ նա Կանզասից դեպի Մերիլենդ էր գնում։ Նրա մոտ հայտնաբերել են լիցքավորված փամփշտակալ և թիրախներին հետևելու համար նախատեսված օպտիկական խողովակ։

  • Կիսվել: