ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն ավելի մեծ վնաս են հասցրել ԱՄՆ տնտեսությանը, քան մյուս երկրներին. Եվրոպական ԿԲ նախագահ
ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն ավելի մեծ վնաս են հասցրել ԱՄՆ տնտեսությանը, քան մյուս երկրներին: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ֆաբիո Պանետան, տեղեկացնում է Bloomberg-ը:
Նշենք, որ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի սահմանած 10 տոկոս մաքսատուրքերը աշխարհի բոլոր երկրների համար ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ին:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ բիզնես շրջանակը հայտարարել է մաքսատուրքերի վերաբերյալ առաջացող բումերանգի ռիսկի մասին՝ ԱՄՆ դատարանի որոշման պատճառով:


