Ալիեւը Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հեքին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի մտադրությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և մոտ ապագայում դրա ստորագրման վերաբերյալ։