չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպը նշել է «Թալիբանի» իշխանությունը ճանաչելու պայմանները

ԱՄՆ Պետդեպը նշել է «Թալիբանի» իշխանությունը ճանաչելու պայմանները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո նշել է պայմանը, որը պետք է կատարեն թալիբները, որպեսզի լեգիտիմություն և աջակցություն ստանան:

Ինչպես հաղորդվում է, Բլինկենը նշել է, որ «Թալիբանի» հետ համագործակցության հարցում ԱՄՆ-ն առաջնորդվելու է միայն իր ազգային շահերից ելնելով:

««Թալիբանը» ձգտում է միջազգային լեգիտիմության և աջակցության: Մեր ուղերձն այսպիսին է. ցանկացած լեգիտիմություն և աջակցություն պետք է վաստակել: Թալիբները կարող են անել դա՝ կատարելով խոստումներն ու պարտականություններն ուղևորությունների ազատության նկատմամբ, հարգելով աֆղան ժողովրդի հիմնական իրավունքները, այդ թվում՝ կանանց և փոքրամասնությունների, կատարելով իրենց պարտականություններն ահաբեկչության դեմ պայքարում և այնպիսի կառավարություն ձևավորեն, որը կարող է բավարարել աֆղան ժողովրդի պահանջներն ու կարտահայտի ժողովրդի ձգտումները»,- ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ փոխգործակցության նոր փուլ է սկսում:

  • Կիսվել: