չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը նախագահական ընտրություններում չի սատարի Թրամփին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը նախագահական ընտրություններում չի սատարի Թրամփին

Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին  փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը հրաժարվել է աջակցել Թրամփին 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Փենսն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Սա չպետք է անակնկալ լինի, այս տարի ես չեմ աջակցի Դոնալդ Թրամփին»,- հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»-ը:

Մայք Փենսի խոսքով ՝ ինքը չափազանց հպարտ է թե իր, թե Թրամփի ՝ իշխանության ղեկին գտնվելու ընթացքում ունեցած ձեռքբերումներով, սակայն այժմ իր և Թրամփի միջև խորը տարաձայնություններ կան:

Ըստ աղբյուրի՝ Փենսը հրաժարվել է ասել, թե ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում, սակայն նա հասկացրել է, որ դա Բայդենը չի լինելու:

«Ես երբեք չեմ քվեարկի Ջո Բայդենի օգտին, քանի որ ես հանրապետական ​​եմ»,- ասել է նա։

  • Կիսվել: