շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ նախագահի՝ ՀՀ-ին ու Արցախին սատարող թեկնածուն հայտարարել է անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելու մասին

ԱՄՆ նախագահի՝ ՀՀ-ին ու Արցախին սատարող թեկնածուն հայտարարել է անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելու մասին

Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտնել է, որ ինքը Յուտա նահանգում հայտ է ներկայացրել 2024 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին տեղեկացնում է AP-ը:

Նրա խոսքով՝ ինքը կատարել է 1000 ստորագրություն հավաքելու պահանջը:

Նշենք, որ Ռոբերտ Քենեդին ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է տարածաշրջանային աջակցություն մոբիլիզացնի հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքի համար և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք:

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

 

  • Կիսվել: