շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱՄՆ նախագահական ընտրություններին վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ նախագահական ընտրություններին վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի: Համապատասխան տվյալները հրապարակել է Ֆլորիդայի համալսարանը:

Նշվում է, որ, ըստ հաշվարկների, ժամկետից շուտ քվեարկել է 72045918 մարդ։ Ավելի քան 38 միլիոն մարդ քվեարկել է ընտրատեղամասերում, գրեթե 34 միլիոնը՝ փոստով:

Ամենաշատ վաղաժամ քվեարկություն ունեցող նահանգների ցուցակը գլխավորում է Տեխասը, ապա հաջորդում են Ֆլորիդան, Կալիֆոռնիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան:

ԱՄՆ-ում գրանցված ընտրողների թիվը մոտ 168 մլն է:

 

  • Կիսվել: