հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել իրանական Mahan air ավիաընկերության հանդեպ՝ «զանգվածային ոչնչացման զենքի տեղափոխման գործում նրա դերի համար»։ Այս մասին տեղեկացնում է AP-ը։

Պոմպեոն նաեւ խոսել է իրանական նավատորմային ընկերության հանդեպ պատժամիջոցների վերականգնման մասին՝ 2015թ․ դրանց հանելը «մեծ սխալ» անվանելով։ Իրանին «անօրինական նյութեր» մատակարարելու համար պատժամիջոցների է ենթարկվում նաեւ շանհայական E-Sail Shipping ընկերությունը:

Պոմպեոն ասել է. «Այնքան ժամանակ, քանի դեռ շարունմակվում է Իրանի վնասաբեր գործունեությունը, կշարունակվի նաեւ առավելագույն ճնշման մեր գործունեությունը»:

 

  • Կիսվել: