ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ-ն շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե Իրանը սպանի որևէ ցուցարարի. Թրամփ

ԱՄՆ-ն շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե Իրանը սպանի որևէ ցուցարարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին և կստիպի նրանց ամբողջությամբ պատասխան տալ, եթե Իրանը սպանի որևէ ցուցարարի:

Այս մասին, ըստ Թրամփի, Թեհրանը տեղյակ է:
 
«Ես նրանց հստակ ասել եմ` եթե սկսեն մարդկանց սպանել, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է բողոքի ցույցերին։
 

Նշենք, որ Իրանի մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել, ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր ու վիրավորներԼ

Սպահանում հրկիզվել էէ հեռուստատեսության և ռադիոկայանի շենքը։ Հաղորդվում է ուժեղ հրդեհի մասին:

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են ԱՄՆ դոլարի հանդեպ գնաճի և ռիալի փլուզման պատճառով առաջացած զայրույթից, բայց արագորեն ընդլայնվել են։

Գործադուլը և ցույցերը տարածվել են ամբողջ երկրով մեկ, ամբոխը վանկարկել է նաև իշխող համակարգի դեմ, իսկ շուկայի առևտրականները խոստացել են շարունակել փակ պահել իրենց առևտրային կետերը։

Անկարգությունները սրվել են արժութային ճգնաժամի պատճառով, որը դոլարի փոխարժեքը հասցրել է մոտ 144,000 թումանի։ Անկարգությունների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ Փեզեշքիանը այդ պաշտոնին նշանակել է  նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատիին՝ նպատակ ունենալով հանդարտացնել երկրի շուկաները։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: