երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն ՌԴ-ի ու Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն ՌԴ-ի ու Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն դաշնակցների հետ նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Բելառուսի դեմ` կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նոր սահմանափակումները վերաբերում են ՌԴ ռազմական արդյունաբերության ոլորտին։ Դրանցով ամբողջությամբ արգելափակվում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը։

Սահմանափակումները վերաբերելու են ՌԴ ռազմաարդյունաբերական 22 ձեռնարկությունների, ներառյալ` մարտական ինքնաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։

  • Կիսվել: