չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ-ն Քաբուլում լրացուցիչ զորքեր է տեղակայում

ԱՄՆ-ն Քաբուլում լրացուցիչ զորքեր է տեղակայում

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ամերիկյան լրացուցիչ զորակազմի հիմնական մասի տեղակայումն Աֆղանստանում կավարտվի այս շաբաթվա վերջին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ խոսքը Քաբուլի օդանավակայանում 3 հազար զինվորականի ժամանակավոր տեղակայման մասին է: Միացյալ Նահանգների զինվորականները կապահովեն երկրից հեռացող ամերիկացի դիվանագետների և քաղաքացիական այլ մասնագետների անվտանգությունը:

Ինչպես հայտնել է Քիրբին՝ «Թալիբան» շարժման ուժերն այս պահին սպառնալիք չեն ներկայացնում Աֆղանստանի մայրաքաղաքի համար, սակայն փորձում են Քաբուլը մեկուսացնել երկրի մյուս հատվածից:  

  • Կիսվել: