կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը 500 միլիոն դոլար տրամադրել. Բայդենը՝ Զելենսկիին

ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը 500 միլիոն դոլար տրամադրել. Բայդենը՝ Զելենսկիին

ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը 500 միլիոն դոլար տրամադրել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնել է Սպիտակ տունը:

Բայդենը եւ Զելենսկին քննարկել են Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների եւ գործընկերների շարունակական աշխատանքը՝ Ուկրաինային ռազմական, տնտեսական եւ հումանիտար օգնություն տրամադրելու հարցում։

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛ԱՄՆ-ն աշխատում է շուրջօրյա՝ կատարելու Ուկրաինայի հիմնական խնդրանքներն անվտանգության ապահովման հարցում: Ղեկավարները քննարկել են Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ ուկրաինացի զինվորականներին լրացուցիչ հնարավորություններ ընձեռնելու ուղղությամբ։

Բացի այդ, Բայդենը Զելենսկուն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայի կառավարությանը տրամադրել 500 միլիոն դոլար ուղղակի բյուջետային օգնություն։ Զելենսկին նախագահ Բայդենին տեղեկացրել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների կարգավիճակի մասին՛՛:

 

  • Կիսվել: