երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ-ն «հարցեր ունի»՝ երկրում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու Ղազախստանի խնդրանքի օրինականության հետ

ԱՄՆ-ն «հարցեր ունի»՝ երկրում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու Ղազախստանի խնդրանքի օրինականության հետ

ԱՄՆ-ն որոշակի  «հարցեր ունի»՝ կապված երկրում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու Ղազախստանի խնդրանքի օրինականության հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի սոցիալական ցույցերը երեկ երեկոյան տարածվել էին ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ ու վերաճելով իրավապահների հետ բախումների: Ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, ինչպես նաև Ալմաթիի միջազգային օդանավակայանը:

Տեղի լրատվամիջոցները նաև հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, իսկ Ալմաթիում ցուցարարները գրավել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը:

 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով

  • Կիսվել: