կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն դատապարտում է Իրանում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը

ԱՄՆ-ն դատապարտում է Իրանում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը

ԱՄՆ-ն դատապարտում է Իրանում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը և աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին: Այս մասին կիրակի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։

«ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին՝ ռեժիմի դեմ իրենց խաղաղ բողոքի ակցիաներում: Մենք դատապարտում ենք մահվան ելքով ուժի կիրառումը և կապի սահմանափակումը, որն օգտագործվում է ցուցարարների դեմ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանի մի շարք քաղաքերում բողոքի ցույցերն են ընթանում  բենզինի գնի թանկացման դեմ: Ոստիկանների հետ բախման արդյունքում կա առնվազն մեկ զոհ, հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել։

 

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին էլ, արձագանքելով ԱՄՆ-ի հայտարարությանը, այն համարում է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է երկրում ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:  

  • Կիսվել: