չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
ԱՄՆ-ն չի խրախուսում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը Բելգորոդին. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն չի խրախուսում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը Բելգորոդին. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն չի խրախուսում կամ հնարավորություն տալիս Ուկրաինային Բելգորոդի հրետակոծության նման հարձակումներ իրականացնել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

՛՛Մենք հստակ հասկացրել ենք, որ մենք չենք խրախուսում և հնարավորություն չենք տալիս նման հարձակումների՛՛,-համապատասխան հարցին ի պատասխան հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդը, կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ:

  • Կիսվել: