ԱՄՆ-ն բացահայտ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Պեսկով
ԱՄՆ-ն բացահայտ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, սակայն Անկարան գործում է բացառապես իր շահերից ելնելով, այդ թվում՝ զարգացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Իսկապես, ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի Հանրապետության վրա՝ չխորշելով տնտեսության համար հետևանքներով վախեցնելուց»: