չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը կընդունի 2022 թվականին

ԱՄՆ-ն Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը կընդունի 2022 թվականին

Միացյալ Նահանգները 2022 թվականի ամռանն իր մոտ կընդունի Ամերիկաների հերթական, թվով իններորդ գագաթնաժողովը. ավանդական համաժողովն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
 
«Միացյալ Նահանգները պատրաստվում Է Ամերիկաների իններորդ գագաթնաժողվն իր մոտ կազմակերպելու 2022 թվականի ամռան սկզբին»,- ասված Է հայտարարության տեքստում: «ԱՄՆ-ն առաջին անգամ կընդունի գագաթնաժողովն իր տարածքում 1994 թվականին Մայամիում կայացած առաջին հանդիպման պահից ի վեր»,- հավելել են Սպիտակ տանը:
 
Ամերիկաների գագաթնաժողովները՝ Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումները, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ Ամերիկյան պետությունների կազմակարպության հովանու ներքո, որը միավորում Է 35 երկիր: Ամերիկաների առաջին գագաթնաժողովը տեղի Է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 9 – 11-ը Մայամիում՝ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն Էր։

  • Կիսվել: