կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում ՌԴ-ն ճանաչել որպես ահաբեկչություն հովանավորող պետություն

ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում ՌԴ-ն ճանաչել որպես ահաբեկչություն հովանավորող պետություն

Հելսինկյան քաղաքական հարցերի հանձնաժողովի ավագ խորհրդական Փոլ Մասսարոն կիրակի օրը կոչ է արել Կոնգրեսին քննարկել ավելի վաղ օրակարգ ընդունած բանաձևերը, որոնք ճանաչում են Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր, իսկ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որպես ցեղասպանություն:

Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ն ու հիշեցնում, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ Թեդ Լյուն հուլիսի 28-ին ներկայացրել են օրինագծեր՝ Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պաշտոնապես ճանաչելու մասին։

Ավելի վաղ դեմոկրատ Սթիվ Քոհենը և հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը ներկայացրել են օրինագծեր, որոնք Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչում են որպես ցեղասպանություն


  • Կիսվել: