ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Ջո Բայդենին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Ջո Բայդենին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Վալադաոն երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ է արել միանալ աշխարհի տարբեր ղեկավարներին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և Սենատին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

«1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունն իրականացրել է 1.5 մլն հայերի համակարգված ու կազմակերպված սպանություններն ու տեղահանությունները: Աշխարհի տարբեր ղեկավարներ այս սահմռկեցուցիչ իրադարձությունները ցեղասպանություն են անվանել: Եվ, չնայած Ներկայացուցիչների պալատը և Սենատն այս ողբերգությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև են ընդունել 2019-ին, Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ չի ճանաչել այն: Ես և իմ գործընկերները նամակ են հղել երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շատ հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ բռնի տեղահան են արվել Հայաստանից՝ արտագաղթելով ԱՄՆ, որտեղ նոր համայնքներ են ստեղծել մեր երկրում: Նրանք արժանի են մեր ճանաչմանը»,- ասել է Դեյվիդ Վալադաոն:

  • Կիսվել: