երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում. ՉԺՀ ՊՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում. ՉԺՀ ՊՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման: Այս մասն այսօր, մեկնաբանելով ավելի վաղ Պենտագոնի ներկայացրած զեկույցը Չինաստանի ռազմական զարգացման մասին, հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-նԼ

Նշվում է, որ աավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:

Ըստ Պենտագոնի՝ Չինաստանն ակտիվորեն մեծացնում է իր միջուկային ուժերը ՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության ուժեղացման ֆոնին: Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերաճի ռազմական հակամարտության:

 

 

  • Կիսվել: