ԱՄՆ-ի հինգ նահանգներում «Հելեն» փոթորիկի հետևանքով առնվազն 44 զոհ կա
ԱՄՆ-ի հինգ նահանգներում մոլեգնում է «Հելեն» փոթորիկը, որի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ զոհերը Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի բնակիչներ են: Այս նահանգներում, ինչպես նաև Թենեսիում ջրհեղեղներ են, ավերվել են տներ, տապալվել են ծառեր։ Ջորջիայում, Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում փոթորկի հետևանքով ավելի քան 3 միլիոն տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։
Հղորդվում է նաև, որ «Հելեն» փոթորիկն այժմ շարժվում է դեպի Կենտուկի և Թենեսի նահանգներ։