երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ի հետ Թուրքիայի գործարքի իրականացումը F-16-ների վերաբերյալ կսկսվի ամռանը. TRT Haber

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի գործարքի իրականացումը F-16-ների վերաբերյալ կսկսվի ամռանը. TRT Haber

ԱՄՆ-ից F-16-ներ ձեռք բերելու գործարքի իրականացումը կսկսվի հունիս-հուլիսին։ Այս մասին տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով հանրապետության ՊՆ աղբյուրներին։

«Սպասվում է, որ գնումները կսկսվեն հունիս-հուլիսին»,- հեռուստաընկերությունը մեջբերել է ՊՆ ներկայացուցչի խոսքերը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ առաջարկներն ու պաշտոնական փաստաթղթերը ԱՄՆ-ն կներկայացնի Թուրքիային մինչեւ փետրվարի վերջ։ «Ոչ մի պայման չի առաջադրվում»,- ասել է աղբյուրը՝ ավելացնելով, որ կողմերը բանակցություններ են վարում Թուրքիայում F-16-ների հավաքման շուրջ։

Գործարքի վերջնական համաձայնեցման գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին ԱՄՆ Կոնգրեսը առարկություններ չհայտնեց այս հարցում։ Այժմ սպասվում են շփումներ Թուրքիայի պաշտպանության նախարարության եւ Lockheed Martin արտադրող ընկերության միջեւ։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից խնդրել էր F-16 Block 70 կործանիչներ եւ արդեն իր ունեցած ինքնաթիռների արդիականացման բաղադրիչներ։ Խոսքը 40 նոր եւ 79 արդիականացվող մեքենաների մասին է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին անում այդ մատակարարումները կապել Անկարայի այն քայլերի հետ, որոնք անհրաժեշտ էին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու հետ։ Թուրքիայի օրենսդիր մարմինը վավերացրել է Ստոկհոլմի արձանագրությունը հունվարին։

  • Կիսվել: