ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով դեռահաս է մահացել

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով դեռահաս է մահացել

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն մեկ աշակերտ է մահացել: Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել ճաշի ընդմիջմանը՝ երկու աշակերտների միջև կռվի ժամանակ: Դեռահասներից մեկը կրակել է, ինչի հետևանքով մյուսը մահացել է: Ենթադրաբար, երկուսն էլ մոտ 13 տարեկան են եղել:

Ոստիկանությունը ձերբակալել է կրակած աշակերտին: Հետաքննություն է իրականացվում կատարվածի դրդապատճառները պարզելու, ինչպես նաև հասկանալու համար, թե դեռահասի մոտ որտեղից է ատրճանակ հայտնվել:

  • Կիսվել: